Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանը իրավունք ուներ բանակը փողոց հանել օրենքով և սահմանադրությամբ. Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը կշարունակվի վաղը՝ մայիսի 16-ին՝ ժամը 11:00֊ին:

Այսօրվա դատական նիստում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ միայն  պաշտպան Հայկ Ալումյանը:  Ռոբերտ Քոչարյանն, ինչպես նաև խմբի մյուս անդամները,  միջնորդությամբ հանդես կգան վաղը:

Վաղը նաև պարզ կլինի, թե երբ են դատարան ներկայանալու Արցախի Հանրապետության ներկա և նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Դատական նիստի վերջում լրագրողների հարցերին պատասխանել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա անդրադարձել է դատարանում արված իր հայտարարությանը, թե բանակը միայն սահման պահելու համար չէ: Ըստ պաշտպանի՝ բանակը նաև անվտանգությունը հսկելու համար է:

«Սահմանադրությամբ ներքին իրավիճակներում բանակը թույլատրվում է ներգրավվել»,- ընդգծել է պաշտպանը՝ հավելելով.

«Եթե զինված ուժերը որևէ իրավիճակում որևիցե գործողություն են ձեռնարկել, ապա դա չի նշանակում, որ իրենք խառնվել են քաղաքականությանը, նույն  ձևով, ինչ-որ  ոստիկանությունը»: