Բացել լրահոսը Փակել լրահոսը
60243576_302080127351924_1132759540844986368_n
A A
Քաղաքականություն

Նախկին պատգամավորները եկել էին Քոչարյանին աջակցելու (տեսանյութ)

ՀՅԴ-ից հեռացված, նախկին պատգամավոր  Աղվան Վարդանյանը եկել էր Ավան-Նոր Նորք  վարչական շրջանների  դատարան։  Նա ցանկացավ ներս մտնել դատական նիստերի դահլիճ, բայց ոստիկանները նշեցին, որ դահլիճում տեղ չկա։ «Եկել եմ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու»,-ասաց նա։

Այստեղ էր նախկին ՕԵԿ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։ Նա էլ է աջակցում Ռոբերտ Քոչարյանին։ Նա ասաց, որ մասնակցել է  հեղափոխությանը. «Բայց մերժեցինք Սերժին, հիմա  կալանքի տակ հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը»։ Ըստ նրա՝ սա սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ չէ։

Լրագրողները, ի դեպ,  Գագիկ Բաղդասարյանին հիշեցրին, որ նա ժամանակին գնացել է ՔՊ գրասենյակ  եւ ցանկացել ընտրացուցակում ընդգրկվել, բայց մերժվել է: Վերջինս չժխտեց, որ ինքը ցանկացել է քաղաքապետի թեկնածու առաջադրվել, բայց ՔՊ-ում ընտրել են Հայկ Մարությանին։