A
A
Քոչարյանի դատից հետո այսօր բերման են ենթարկվել 3 անձինք, այդ թվում՝ TV 5 -ի սեփականատեր Արմեն Թավադյանը
Աջակցիր «Ա1+»-ինԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջև տեղի ունեցած միջադեպի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 3 անձի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ ոստիկանության բաժնում է եղել ընդհանուր հինգ քաղաքացի,նրանցից 3-ը՝ բերման ենթարկված,իսկ երկուսը հրավիրվածի կարգավիճակ են ունեցել:
Կատարվում է հետաքննություն, այլ մանրամասներ չհաղորդեցին:
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բերման ենթարկվածների թվում է եղել նաև TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանը։