Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+adrnejan mxitaryan
A A
Սպորտ

Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությունը կապված Հենրիխ Մխիթարյանի հետ

Լոնդոնի «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ազատորեն այցելել Բաքու, որտեղ տեղի է ունենալու ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան, նշում է Sport24.com-ը:

«Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Ադրբեջանի տարածք մուտք գործելու եւ երկրում մնալու հետ կապված: Ադրբեջանում անցկացվել են սպորտային խոշոր միջոցառումներ, որոնց մասնակցել են նաեւ հայ մարզիկներ: Սպորտն ու քաղաքականությունը իրարից բաժանված են», - ասել է մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը, որում միմյանց հետ հանդիպելու են Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին», տեղի է ունեալու մայիսի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաքում: