ՀԱՐՑՈՒՄ. Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պետք է հրաժարվի Բաքու մեկնելուց
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ իրավունք է ստացել մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին (2015-ին նա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դարձել էր գավաթակիր):
Ինչպես արդեն նշել ենք, նրա թիմը՝ Լոնդոնի «Արսենալը», երեկ կիսաեզրափակիչ պատասխան խաղում 4:2 հաշվով հաղթելով «Վալենսիային»՝ եզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել: Սակայն, մեր ֆուտբոլիստը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ, քանի որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է Բաքվում, ուստի մեր ֆուտբոլիստի առջեւ ակամայից խաղին մասնակցել-չմասնակցելու հարց է ծագել:
ՈՒԵՖԱ-ն պատրաստակամ է Հենրիխ Մխիթարյանին օգնելու Ադրբեջանի մուտքի վիզա ստանալու հարցում: Ինչ վերաբերում է հայ ֆուտբոլիստի անվտանգությանը, ապա Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ին նախապես հայտնել է, որ իրենք ամեն ինչ կանեն այդ հարցը լուծելու համար:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը նախկինում իր թիմերի հետ երկու անգամ չի մեկնել Բաքու, երբ եվրոգավաթներում ադրբեջանական թիմեր էին մրցակից բաժին ընկել:
«Ա1+»-ը առաջարկում է մասնակցել մեր փոքրիկ հարցմանը։
Արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը պետք է մեկնի Բաքու, թե կրկին պետք է հրաժարվի դրանից:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղը կայանալու է մայիսի 29-ին: