Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Դատապարտյալները իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում

Մայիսի 8-ին ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվեց մայիսյան եռատոնին նվիրված զանգվածային մարզական միջոցառում հիմնարկում գործող մարզական ինքնագործ միավորման անդամների մասնակցությամբ:

Դատապարտյալներն իրենց ուժերը չափեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, բազկամարտի, սեղանի թենիսի, շախմատի, շաշկու մարզաձևերում: Մրցումներում հաղթողները, ինչպես նաև իրենց լավագույնս դրսևորած դատապարտյալները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից:

Նույն օրը դատապարտյալներն իրականացրին նաև հիմնարկի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Տոնական օրն ամբողջականացվեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան ազատամարտում զոհվածների:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին