Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Համահարթեցման դեմ բողոքողները դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության մուտքի մոտ (տեսանյութ)

«Ահազանգ» նախաձեռնությունն այսօր դրամապանակներ նետեց կառավարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում, այդ թվում՝ համահարթեցնել եկամտային հարկը։

ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:

Նախաձեռնության անդամներն այսօր նաեւ նամակ հանձնեցին, որտեղ ներկայացված էր իրենց հակափաստարկներն ու փաթեթի ընդունումից հետո ստեղծվելիք իրավիճակը։ 
 
Այսօր կառավարության մոտ էին նաեւ թոշակառու զինծառայողները։ Նրանք կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը։ Թոշակառու սպաները լրագրողներին հայտնեցին, որ բնակարան ձեռք բերելու հիփոթեքային տարբերակը չեն ընդունում, կառավարությունից պահանջում են իրենց բնակարանները։ Թոշակառու սպաները Հայաստանի տարբեր մարզերից են։