Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+valencia-arsenal 1
A A
Սպորտ

ՈՒՂԻՂ. «Վալենսիա» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հանդիպմանը (տեսանյութ)

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերը:

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Իսպանիայում կհանդիպի «Վալենսիայի» հետ: Հիշեցնենք, որ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել են արսենալցիները:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանն այս անգամ հայտավորված է պահեստայինների թվում:

«Վալենսիա» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը՝ ստորեւ: