A
A
Չեմպիոնների լիգայում՝ անգլիական եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչում այս տարի հանդես կգան անգլիական երկու ակումբներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիսաեզրափակիչ առաջին պատասխան խաղում «Լիվերպուլը» սեփական դաշտում 4:0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» եւ ռեւանշի հասել առաջին մրցախաղում կրած պարտության դիմաց (0:3):
Կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պատասխան խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ՝ վերջին գոլը խփելով ավելացված ժամանակի 6-րդ րոպեին: Այդպիսով, ընդհանուր հաշիվը հավասարվեց՝ 3:3, սակայն եզրափակիչ մտավ անգլիական ակումբը, քանի ավելի շատ գնդակ է խփել մրցակցի դաշտում:
Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը կայանալու է հունիսի 1-ին, Մադրիդում: