A
A
Ես միանալու եմ պայքարին. Քոչարյանը գրավոր պատասխանել է Ռոյթերսին
Աջակցիր «Ա1+»-ինԵս միանալու եմ նոր իշխանությունների դեմ պայքարին,- Ռոյթերսին ասել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս գործընթացը, անշուշտ, կհանգեցնի հզոր քաղաքական ուժերի ստեղծմանը, որոնք ընդունակ կլինեն շատ շուտով մարտահրավեր նետել իշխանություններին», - գրավոր հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Հարցին, թե արդյոք անձամբ կլինի ընդդիմության մեջ, նա պատասխանել է. «Այո, իհարկե»:
Բայց նա չի մանրամասնել, թե ինչպես է մասնակցելու։
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական է համարել։
Անդրադառառնալով թավշյա հեղափոխությանը՝ նա նշել է. « Ես չեմ համարում հեղափոխություն, քանի որ երկրում հիմնականում ոչինչ չի փոխվել, բացի հասարակության մեծ մասի մոտ ագրեսիայի եւ ղեկավարության մոտ պոպուլիզմի եւ դիլետանտության ավելացումից»։