Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport
A A
Սպորտ

Հայաստանի երեք բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տարան

Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով մեկնարկեցին Սանկտ Պետերբուրգում 10-րդ անգամ անցկացվող նահանգապետի բռնցքամարտի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ հանդես եկող մեր մարզիկները մրցումների առաջին օրը երեք հաղթանակ տարան: Նրանք են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ +91կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Ի դեպ, վերջինը մտել է կիսաեզրափակիչ եւ արդեն նվազագույնը բրոնզե մեդալ է ապահովել թիմի համար:

Այսօր ռինգ կմտնեն մեր մյուս երեք բռնցքամարտիկները՝ Ժորժիկ Մարությանը (56կգ), Արման Դարչինյանը (75կգ) եւ Հենրիկ Սարգսյանը (91կգ), ինչպես նաեւ Արթուր Հովհաննիսյանը, որն արդեն երկրորդ մարտը կանցկանցի Սանկտ Պետերբուրգում եւ հաղթելու դեպքում կրկին կապահովի բրոնզե մեդալ: