Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

Դա Կլոպի հաղթանակն է. Ժոզե Մոուրինյո

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն այսպես է մեկնաբանել «Լիվերպուլի» խոշոր հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ, որից հետո անգլիական ակումբը անակնկալ մտել է չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

«Դա Յուրգեն Կլոպի հաղթանակն է: Նա մյուս մարզիչների նման չի դժգոհում խաղացողների կորստի ժամանակ, քանի որ շատ խաղեր են անցկացնում: Դա գալիս է մարդու բնավորությունից», - ասել է պորտուգալացի մասնագետը, որն այժմ մեկնաբան է աշխատում հեռուստատեսությունում:

Նշենք, որ «Լիվերպուլը» չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում 0:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային», սակայն պատասխան խաղում կարողացել է չորս անպատասխան գոլ խփել եւ երկու հանդիպումների արդյունքներով հաղթանակ տանել՝ 4:3:

Մրցաշարի պատմության մեջ սա չորրորդ դեպքն է, որ թիմը ռեւանշի է հասնում պատասխան խաղում՝ առաջինում ջախջախիչ պարտություն կրելուց հետո: Նախկինում նման քամբեք արել էին իսպանական «Դեպորտիվոն» («Միլանի» նկատմամբ՝ 1:4, 4:0), նույն «Բարսելոնան» («ՊՍԺ»՝ 0:4, 6:1) եւ իտալական «Ռոման» («Բարսելոնա»՝ 1:4, 3:0):