«Լոռին» եզրափակիչի նախախաղային մարզումն անցկացրեց Երեւանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում առաջին անգամ եզրափակիչ մտած «Լոռի ՖԱ»-ն այսօր նախախաղային մարզում է անցկացրել «Բանանցի» մարզադպրոցում, քանի որ հենց այստեղ է վաղը կայանալու «Ալաշկերտի» հետ գագաթնախաղը:
Սակայն, հանդիպման կազմակերպիչները պարապմունքի համար վանաձորցի ֆուտբոլիստներին տրամադրեցին ոչ թե հիմնական, այլ պահեստային խաղադաշտերից մեկը: Ինչեւէ:
«Լոռի ՖԱ» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լրագրողների հետ զրույցի ժանանակ նշեց, որ թիմում չկան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ եւ բոլորը պատրաստվում են վաղվա կարեւորագույն հանդիպմանը:
Ակումբի հիմնադիր-նախագահ Թովմաս Գրիգորյանը «Ա1+»-ին հայտնեց, որ իրենց համար կարեւորն այն է, որ Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձորում, իսկական տոն է տիրում ֆուտբոլասերների շրջանում, որոնք երկար ժամանակ էին սպասում թիմի եզրափակիչ մտնելուն: Նա հույս ունի, որ թիմն առաջին փորձից կտիրի պատվավոր մրցանակին:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի եզրափակիչ «Ալաշկերտ» - «Լոռի ՖԱ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, «Բանանց» մարզադաշտում: Խաղի սկիզբը՝ ժամը 19:30-ին: Խաղի մուտքն անվճար է: