A
A
Պաշտոնյանները միացել են ֆլեշմոբին
Եթե դուք Ֆեյսբուքում որոնեք #ամրակապվիր հեշթեգով, ապա կտեսնեք մեր պաշտոնյանների լուսանկարները՝ ղեկին եւ ամրագոտիները կապած։
Այս շաբաթը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես «Ճանապարհային անվտանգության գլոբալ շաբաթ» եւ Ֆեյսբուքում ֆլեշմոբ է՝ հանուն անվտանգ երթեւեկության։ Ֆլեշմոբին միացել են նախարարներ, պատգամավորներ։