Բացել լրահոսը Փակել լրահոսը
6387616C-5427-48F7-AA77-110B08928893_w1200_r1_s
A A
Պաշտոնական

Ֆեդերիկա Մոգերինիի ԵՄ անունից հայտարարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք նշում ենք ազատ մամուլի կարևոր դերը ոչ միայն որպես հուսալի և ճշգրիտ լրատվություն հաղորդող օղակ այլև ժողովրդավարության առանցքային հենասյուն։ Ժողովրդավարական գործընթացների որակը կապված է խոսքի ազատության, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատության ինչպես նաև բազմակարծության հետ։ Չկա ժողովրդավարություն առանց իրապես ազատ մամուլի։

Հասարակության համար ճշտված և արժանահավատ լրատվություն երաշխավորելու   մեծ պատասխանատվությունից բացի ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները  բազմակարծ և բաց հասարակության հիմնաքարն են։ Հետաքննող լրագրությունը կատարում է  վերահսկողի անհրաժեշտ դեր օգնելով, որպեսզի  կառավարությունները և պետական հաստատությունների բոլոր օղակները հաշվետու լինեն հասարակության առջև իրենց գործողությունների և պարտականությունների կատարման համար։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ ավելի հաճախ փորձեր են արվում  կրճատելու ազատ մամուլի տարածքը, այդ թվում՝ վստահության խաթարման կանոնավոր գործողություններով, և չափազանց  շատ լրագրողներ կորցրել են կյանքնը կամ վտագի ենթարկվել ոչ հարմար ճշմարտությունը հասանելի դարձնելու պատճառով։

Այս տարի համաշխարհային  26-ամյակին անդրադառնում ենք այն մատրահրավերներին, որոնց հետ ապատեղեկատվության այս ժամանակաշրջանում առերեսվում են լրատվամիջոցներն ընտրական գործընթացներում, ինչպես նաև՝ ժողովրդավարությանը, խաղաղությանն ու հաշտեցմանն աջակցելու մամուլի ներուժին: Ապատեղեկատվությունն ունի ժողովրդավարական գործընթացների և հանրային բանավեճերի վրա բացասաբար ներազդելու մեծ ներուժ՝ ամբողջ աշխարհում, իսկ Եվրոպական միությունը բացառություն չէ։

Այդ պատճառով մեկնարկել ենք «Ապատեղեկատվությանն ընդդեմ ԵՄ գործողությունների ծրագիր» նախաձեռնությունը, որի միջոցով Եվրոպան մեծացնում է արձագանքը և բարձրացնում իր հասարակությունների դիմակայությունը ապատեղեկատվությանը:  Ծրագիրը միտված է ապատեղեկատվության հայտնաբերման համակարգի բարելավմանը, Միության և ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանն ու  միավորմանը, մասնավոր հատվածի համախմբմանն ու ստանձնած պարտավորությունների իրականացմանը, հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը  և քաղաքացիների հզորացմանը:  Առողջ ժողովրդավարությունը հենվում է բաց, ազատ և արդար հանրային բանավեճերի վրա և մենք մեր պարտքն ենք համարում պաշտպանել այս տարածքը, թույլ չտալով ապատեղեկատվության տարածում, որն առաջացնում է ատելություն, բաժանումներ և ժողովրդավարության նկատմամբ անվստահություն:

ԵՄ-ն խթան է հաղորդում ազատ և արդար մամուլին ոչ միայն իր տարածքում, այլ նաև երրորդ երկրների հետ հարաբերություններում, այդ թվում ֆինանսավորելով թիրախային ծրագրեր՝  միտված լրագրության որակի բարձրացմանը, մամուլի ազատության խթանմանը և հանրային տեղեկատվության մատչելիության ապահովմանը: Ազատ լրագրության նկատմամբ ավելացող ճնշումների պայմաններում ԵՄ-ն վերահաստատում է վճռականությունը ԶԼՄ-ների և մամուլի ազատության պաշտպանությանը՝ իր սահմանների ներսում և ամբողջ աշխարհում:

(*) 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ բարձր ներկայացուցչի կողմից հաստատվեց Համատեղ հաղորդակցություն, որը սահմանում է  «Ընդդեմ ապատեղեկատվության գործողությունների ծրագիրը»: