Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Փաշինյանի հետ մեծ հույսեր ենք կապում , միայն թե աշխատանք ունենանք, աշխատենք» (տեսանյութ)

Այսօր Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհմիության մայիսմեկյան երթին մասնակցում էին նաև մարզերի բնակիչները:

Երթին մասնակցող Գավառի կենցաղի տան աշխատող  Շուշանիկ Ղարաբաղցյանը ցանկանում է, որպեսզի հարազատ քաղաքի բնակիչները  հնարավորություն ունենան աշխատել և ապահովված լինել։

Գավառում աշխատատեղերի պակաս կա: Շուշանիկ Ղարաբաղցյանի խոսքով, ոչ մի գործարան չի աշխատում: Նա կարևորում է, որպեսզի երիտասարդների համար աշխատատեղեր ստեղծվեն:

«Փաշինյանի հետ մեծ հույսեր ենք կապում , միայն թե աշխատանք ունենանք, աշխատենք»:

Մանրամասն՝ տեսանյութում: