Այսօր առավոտվա դրությամբ ունենք հինգ հացադուլավոր. Արտակ Զեյնալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի քրեակատարողական հիմնարկներում այսօր գերծանրաբեռնվածության խնդիր չկա։ 2019թ առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացնելիս, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նախարարը նշեց, որ ապրիլի մեկի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում 2287 անձ կա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1247-ով պակաս:
«Քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածության խնդիր չկա, յուրաքանչյուր դատապարտյալ քնում է մեկ մահճակալի վրա։ Այս խնդիրը լուծված է այսօր Հայաստանում՝ այս իշխանությունների օրոք»- ընդգծեց Զեյնալյանը։
2019թ. առաջին եռամսյակում քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 339 անձ։
Ռոբերտ Քոչարյանի գործին անդրադառնալիս Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա արդարադատության նախարարության ոլորտը չէ։ Ինչ վերաբերում է դատավորներին, որոնք հրաժարվում են քննել Ռոբերտ Քոչարյանի գործը, Զեյնալյանը նշեց, որ եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքերը, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի. «Իսկ թե ինչպես կգնահատի էթիկայի հանձնաժողովը, կամ արդարադատության նախարարությունը, դա այլ հարց է»։
Այսօր առավոտվա դրությամբ ունենք հինգ հացադուլավոր, սա ցածր ցուցանիշ է նախկին տարիների համեմատ։ Հացադուլի որեւէ դեպք չկա քրեակատարողական հիմնարկների պայմանների դեմ։ Անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին Զեյնալյանը նշեց, որ իրավունք չունի իրավական եւ քաղաքական գնահատական տալու։
Չնայած Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների կողմից հաշվետվությանն առնչվող հարցերին էր սպասում, սակայն պատասխանեց նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին վերաբերող հարցին։ Նախարարը նշեց, Միհրան Պողոսյանը ձերբակալվել է եւ մինչեւ ՀՀ վերադարձվելը, քաղաքական ապաստան է խնդրել։ «Այդ դիմումին գնահատական տալը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է։ Իսկ քաղաքական ապաստան դիմելու իրավունքն էլ անձինн է, որը դիմել է»-ասաց նախարարը։
«Այս պահի դրությամբ ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց՝ այսօր ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե ոչ։ Անօրինական հիմքերով անազատության մեջ գտնվողներ չկան Հայաստանում»,-պատասխանելթվ՝ արդյո՞ք քաղբանտարկյալներ կան Հայաստանում, թե ոչ։
Զեյնալյանի խոսքով, այս իրավիճակը տարբերվում է նախկին ռեժիմի իրավիճակից։ Շատ ավելի շատ են այն մարդիկ, որոնց խափանման միջոցը գրավի դիմաց փոխվել է։ Քաղաքական բանտարկյալ լինել չլինելու երկու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն, դա սուբյեկտիվ է եւ Զեյնալյանը դրա համար քաղաքական գնահատականներ չի տալիս։