Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Քաղաքացու աշխատանքային օրը (տեսանյութ)

Երբ շատերը  այսօր Մաշտոցի պուրակում տոնում էին Քաղաքացու օրը, Սամվել Ֆրանգյանն աշխատում էր։։

«Մեր գործն էլ կանաչապատումն է։ Մենք, որ չաշխատենք, մաքուր չպահենք կանաչը»,- ասաց նա։

Չնայած իր աշխատանքային օրվա հագեցվածությանը՝ քաղաքացին պատրաստվում է ավարտից հետո նշել տոնը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դիմել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությանը, որպեզի ոչ աշխատանքային լինի իր համար, պատասխանեց. «Դե էդ մեր ղեկավարությունը պետք է բան անի։ Քաղաքապետարանից պետք է ասեին՝ «Չաշխատեք», ուրեմն չաշխատեինք»։

Նա դժվարացավ նշել, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություն է նկատել, սակայն ասաց, որ խոսակցություններ կան, թե աշխատավարձը կարող է բարձրանալ։

Մանրամասները տեսանյութում.