Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Մարգարյանը ոսկե մեդալակիր

Սպորտ

Հայ երիտասարդ ծանրորդները հաղթանակով սկսեցին Եվրոպայի անդրանիկ առաջնությունը:

Լեհական Վլադիսլավովո քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական մինչեւ 23 տարեկաններ առաջնության առաջին իսկ օրը մեր ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը 56 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալ:

Նա պոկում վարժությունում թեեւ ցույց տվեց 5-րդ արդյունքը (101 կգ), սակայն հրում վարժությունում իր գլխավերեւում պահելով 137 կգ ծանրաձողը' երկամարտում  գրավեց առաջին տեղը (238 կգ): Մեր ծանրորդն ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցավ մոլդովացի Գենադի Դուդոգլոյից, որը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ (109 կգ): Երրորդ տեղը զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչ Գյոկհան Կիլիչը' 233 կգ:

Այսօր պայքարի մեջ կմտնեն 62 կգ քաշային ծանրորդները: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնի Վանիկ Ավետիսյանը: