Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արտակ Զեյնալյան
A A
Քաղաքականություն

Ծառայողական քննություն է նշանակվել (տեսանյութ)

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  ԱԱԾ անսպասելի խուզարկությունից եւ տեսագրությունը տարածելուց  հետո ծառայողական քննություն է նշանակվել: Խսքը «Արմավիր» ՔԿՀ-ի  բանտարկյալների մեքենայությունների մասին է:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Զեյնալյանի կարծիքով՝ վարչապետի կամ ԱԱԾ կողմից ուղղորդում չկա:

Նախարարը բացատրեց, որ քրեակատարողական հիմնարկում օդափոխությունն ապահովելու համար են կերակրապատուհանները բաց լինում՝  առանց խտրականության և առանց կոռուպցիոն որևէ դրսևորման:

«Խոսքը սրա մասին էր: Դրա ի՞նչն է անօրինական: Եթե ասենք խցում դատապարտյալ չկա, դրա բաց կամ փակ լինելը որևէ նշանակություն չունի, խոսքը սրա մասին է: Այդ կերակրադռները նախկինի նման որպես կոռուպցիոն դրսևորումներ չեն գործում այլևս: Այո, կան խցեր, որոնք դատարկ են, և դրանց պատուհանների բացումը որևէ նշանակություն չունի: Կամ խցում որպես բողոքի ակցիա հրդեհ են կազմակերպել: Այդ խցում պետք է դուռը բացես, որ ծուխը դուրս գա, և մարդիկ չխեղդվեն, կամ խցում շոգ է»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ ծառայողական քննության արդյունքում պարզ կլինի, թե ինչ է բացահայտվել խցերում:

Արտակ Զեյնալյանը վստահեցրեց նաեւ, որ նոր իշխանությունների օրոք «զոն նայողների» ինստիտուտը վերացված է: