Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայկ Գևորգյան
A A
Քաղաքականություն

Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին. Հայկ Գևորգյանը՝ «Արարատցեմենտ»-ը իրեն նվիրելու մասին (տեսանյութ)

Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը  Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ կրկին պնդեց, որ «Արարատցեմենտը» 2002-ին օտարվել է 200 000 դոլարով:

«2002 թվականին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,-  նկատեց պատգամավորը, ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե  Հայկ Գևորգյանը ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով:

Հայկ Գևորգյանը անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե եթե Հայկ Գևորգյանի ասածը համապատասխանում է իրականությանը,  ապա ինքը պատրաստ է նվիրել ցեմենտի գործարանը նրան:

«Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»,- ասաց պատգամավորը:

Ի դեպ, լրագրողները պատգամավորներից հետաքրքրվեցին նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելուն: Պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ ցանկալի արարք չէ:

«Որպես Հայաստանի քաղաքացի այդ ամենին  վատ եմ վերաբերվում: Ամենևին  ցանկալի չէ, որ քո երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան, գեներալը, պետական գաղտնիքի կրողը  ապաստան է խնդրում մյուս երկրից»: