Բացել լրահոսը Փակել լրահոսը
Cexaspanaget nkar
A A
Քաղաքականություն

Եթե  Հայաստանը չհակադարձի  Թուրքիայի ժխտողականությանը, ապա կդառնա մեղադրանքի թիրախ (տեսանյութ)

Սուրեն Մանուկյանը Թուրքիայի ժխտողական դիրքերից հանդես գալը և հայերին ցեղասպանության մեջ մեղադրելը շատ վտանգավոր է համարում: Նրա կարծիքով, եթե  Հայաստանը չհակադարձի  Թուրքիայի ժխտողականությանը, ապա կդառնա մեղադրանքի թիրախ:

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանին անհանգստացնում է նաև  այն փաստը, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած որոշ երկրներ կրկնակի ճանաչում են ցեղասպանությունը, ինչպես օրինակ  Հոլանդիան, Նիդերլանդները և Իտալիան: Նրա կարծիքով շատ երկրներ հայոց ցեղասպանության հարցը օգտագործում են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Այդ առումով նա ճիշտ է համարում 2019 թվականին Իսրայեին ուղղված Հայաստանի հայտարարությանը, որ Հայաստանը  դատապարտում է հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական նպատակներով շահարկելը: Քանի որ վերջիններս սպառնացել էին  Թուրքիային, որ կարող են ճանաչել հայոց ցեղասպանությունը:

«Ես կարծում եմ, որ մեր դեսպանատները աշխատում են հին իներցիայով, իրենց վրա դրված  է պարտականությունը հասնել երկրների ճանաչմանը իրենք շարունակում են այդ աշխատանքը: Սակայն առաջին պլան պետք է մղվի 2 մարտավարություն: Առաջինը պետք է քրեականացնել ցեղասպանության ժխտումը, ինչը երեկ Թուրքիայի նախագահի հայտարարությունից հետո, առավել հրատապ դարձավ: Երկրորդը պետք է  ցեղասպանության թեման ճանաչելի դարձնել ցեղասպանությունը ընդունած բնակչությանը:  Կասկածում եմ, որ Իտալիայի կամ այլ երկրի բնակչությունը տեղյալ է հայոց ցեղասպանության մասին»:

Ցեղասպանագետը նաև նշեց, որ կարևոր է նաև ուշադրություն դարձնել այն համգամանքին, որ ցեղասպանությունը ճանաչած պետությունները որոշակի պարտավորություններ են վերցնում իրնեց վրա, այդ թվում ապրիլի 24-ը դարձնել հիշողության օր և պետական մակարդակով նշել: Սակայն մի քանի երկիր է միայն, որ այդ օրը որպես հիշատակի օր նշում է: Նա ճիշտ է համարում հայ առաքելական եկեղեցու ցեղասպանության զոհերին սրբերի շարքը դասելու որոշումը, քանի որ միայն այդպես կարող ենք ազատվել զոհի բարդույթից: