Բացել լրահոսը Փակել լրահոսը
HaykMart
A A
Քաղաքականություն

«Իշխանության վերին օղակներում անկախ գործիչները չեն հանդուրժվում». քաղաքագետը՝ Դ. Սանասարյանի մասին (տեսանյութ)

«Հետհեղափոխական» Հայաստանում սա առաջին քաղաքական գործն է. Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ տեղի է ունենում քաղաքական դաշտի վերաձևում, իսկ Դավիթ Սանասարյանը քաղաքական թիմում տեղ չի ունեցել որպես քաղաքական վերնախավի թևերից ինչ-որ մեկի ներկայացուցիչ։ Մարտիրոսյանը ընդգծեց նաև, որ այս գործը շինծու է, և կարող էին որոշ բաներ «կարված» լինել։

«Իշխանության վերին օղակներում անկախ գործիչները չեն հանդուրժվում», - շեշտեց նա՝ նկատի ունենալով ՊՎԾ պետին։ Իսկ մեղադրանքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը որակեց որպես անփութություն։

Ապրիլի 24-ի կապակցությամբ Ռուսական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն չանելը Մարտիրոսյանը բացատրեց նրանով, որ ներկայումս Թուրքիան Ռուսաստանի ամենամտերիմ դաշնակիցն է։ Իսկ Մոսկվայի այս քայլին, ըստ քաղաքագետի պետք է արձագանքեր պաշտոնական Երևանը։ Ինչպես նաև նա խայտառակ որակեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հայտարարությունը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հունաստանը նույնպես հայտարարություն չարեց «Ապրիլի 24»-ի վերաբերյալ՝ ասաց, որ դա կարող է պայմանավորված լինել թուրք-հունական հարաբերությունների սրացմամբ ու հնարավոր բարելավումներով։ Սակայն քաղաքագետը չբացառեց նաև այն պարագան, որ Նիկոլ Փաշինյանը կամ Արմեն Սարգսյանը որևէ հայտարարություն չէին արել մայիսի 19-ին Պոնտոսի հույների ցեղասպանության օրվա առիթով։

Մարտիրոսյանը մի շարք հարցադրումներ արեց. թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանին միայն «Մարտի 1»-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվել, արդյո՞ք այլ գործերով մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան:

Անդրադարձ կատարելով Սերժ Սերժ Սարգսյանին՝ քաղաքագետը հարցադրում հնչեցրեց, թե արդյո՞ք 2016 թվականի Ապրիլյան պատերազմի շուրջ քննություն անց կացվել է ներկայիս իշխանությունների կողմից։