Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0109528 copy
A A
Քաղաքականություն

Շուրջ 370 հազար աշակերտներ հնարավորություն կունենան այցելել թատրոններ (տեսանյութ)

Շուրջ 370 հազար աշակերտներ հնարավորություն կունենան այցելել թատրոններ եւ համերգասրահներ։ Այս նախագիծն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ասելով, որ այն մեկնարկել է անցյալ շաբաթ։

«Սա էլեկրոնային հարթակ է և ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը՝ կոչ անելով ծնողներին եւ ուսուցիչներին՝ խրախուսել աշխակերտների գրանցվելը և իրենց մասնակցությամբ այցելել մշակութային հաստատություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ այս տարի Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորող բոլոր աշխակերտներին հնարավորություն են տալիս պետկան բյուջեի հաշվին, տարին մեկ անգամ այցելել թանգարան, համերգասրահ և թատրոն: Փաշինյանը հարցրեց՝ արդյո՞ք ուսուցիչները եւս ներառված են ծրագրում, նախարարն ասաց, որ դա վերաբերում է նաեւ ուսուցիչներին։

«Մենք, մշակույթը և կրթությունը տեսնում ենք նույն տրամաբաության մեջ, և մշակույթին վերապահում ենք կրթական դերակատարում: Կրթությունը մշակութային երևույթ է և սրանով է պայմանավորված կառուցվածքային փոփոխությունները»,-ասաց Փաշինայնը։

Նախարարը հայտնեց, որ ծրագիրը պիլոտային կլինի։