7-րդ հյուրը Հայաստանն է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր միմյանց հետ կմրցեն Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականները:
Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը 7-րդ անգամ իր մրցակցին կընդունի Բուրսայի «Աթաթյուրք» մարզադաշտում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել ուղիղ 30 տարի առաջ, 1979 թ փետրվարի 28-ին, երբ Թուրքիայի ընտրանին ընկերական խաղում պարտվել է Ալժիրի ազգային թիմին' 0:1: Վերջին անգամ Բուրսայում թուրքերը հանդիպում են անցկացրել 2001 թ հունիսի 6-ին: Այդ օրը Թուրքիայի ընտրանին աշխարհի 2002 թ առաջնության ընտրական մրցավեճում ոչ-ոքի' 3:3 է խաղացել Մակեդոնիայի հավաքականի հետ:
Նշենք, որ Բուրսայում անցկացրած 6 հանդիպումներում թուրք ֆուտբոլիստները տարել են երկու հաղթանակ (Հոլանդիայի եւ Գերմանիայի նկատմամբ), երկու խաղ ավարտել են ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրել:
Ի դեպ, 1992 թվականից սկսած Թուրքիայի ընտրանին սեփական հարկի տակ 16 անգամ հյուրընկալել է ԱՊՀ երկրների ազգային թիմերին: Դրանք հիմնականում ավարտվել են թուրք ֆուտբոլիստների հաղթանակով' 10 անգամ, սակայն երեք դեպքում նրանք զիջել են իրենց մրցակիցներին (Ռուսաստանին' 0:1, Բելառուսին' 0:1, Ուկրաինային' 0:3), իսկ երեք խաղ էլ ավարտվել են ոչ-ոքի (հատկապես հիշարժան է Լատվիայի ընտրանու հետ խաղացած ոչ-ոքին' 2:2, որից հետո Թուրքիայի ընտրանին դուրս մնաց Եվրոպայի 2004 թ առաջնության եզրափակիչ մրցաշարից):
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին: Իսկ ահա այսօր Էսկիշեհիր քաղաքի մարզադաշտում միմյանց հետ կմրցեն երկու երկրների երիտասարդական հավաքականները: Այդ խաղը կսկսի Երեւանի ժամանակով 20:00-ին: