Բացել լրահոսը Փակել լրահոսը
giphy 23
A A
Հասարակություն

Օրացույց. 23-ը ապրիլի. ակցիա՝ Պողոս Պողոսյանի սպանության առիթով (տեսանյութ)

1999-ի այս օրը Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ սպասվող պառլամենտական ընտրություններին մասնակցելով՝ Դաշնակցությունը կամենում է ճշգրտել իր տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում։

Ապագա Հյուսիսային պողոտայի տարածքում բնակվող մոտ 500 ընտանիքներ բողոքում էին, թե հայրենի կառավարությունն իրենց բռնի տեղահանության է ենթարկում։ Իրացման գոտի հայտարարված տարածքի բնակիչներին զայրացրնում էր, որ պաշտոնական իրազեկում չեն ստացել ո՛չ կառավարության որոշումից առաջ, ո՛չ հետո։

2002-ի ապրիլի 23-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանի մոտ՝ ջազ փառատոնի փակման ժամանակ` Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից 2001թ սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանի սպանության առիթով։

2013-ի այս օրը Երեւանի տարբեր թաղամասերում ոստիկանների աչքի առջեւ անարգել ծեծի էին ենթարկվում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ։ Նոր Նորքում Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապոյանը հարվածել էր ընդդիմադիր լրագրող Հակոբ Կարապետյանին, ով փորձում էր տեսագրել Երեւանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հանրապետականների ընտրական հանդիպումը։