8 ծանրորդներով
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջին անգամ կանցկացվի ծանրամարտի երիտասարդական առաջնություն:
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում հոկտեմբերի 13-17-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 23 տարեկաններ) անդրանիկ առաջնությանը:
Մեր թիմը, որը հոկտեմբերի 1-10-ն ուսումնամարզական հավաք անցկացրեց Աբովյանի համալիր մարզադպրոցում, հանդես կգա միայն տղամարդկանց մրցաշարում: Հավաքին մասնակցած 9 ծանրորդներից Լեհաստան են մեկնել 8-ը. Սմբատ Մարգարյան (56 կգ քաշային կարգ, Երեւան), Վանիկ Ավետիսյան (62 կգ, էջմիածին), Աղասի Աղասյան (77 կգ, Երեւան), Արայիկ Միրզոյան (77 կգ, գյուղ Բաղրամյան), Արամ Անդրիկյան (85 կգ, Սեւան), Աղվան Մելիքյան (85 կգ, Գյումրի), Վարդան Դավթյան (94 կգ, Երեւան), Ռուբեն Ալեքսանյան (+105 կգ, Արարատ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Աշոտ Մխիթարյանը:
Մրցումները կանցկացվեն 8 քաշային կարգերում: Առաջին օրը մեդալների համար կպայքարեն 56 կգ քաշային ծանրորդները, 2-րդ օրը' 62 կգ քաշայինները, 3-րդ օրը' 69 կգ, 4-րդ օրը' 77 ու 85 կգ, 5-րդ օրը' 94, 105 եւ +105 կգ:
Ըստ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի հրապարակած նախնական տվյալների (հաշվի են առնվել ծանրորդների ցույց տված արդյունքները մինչ այդ կայացած միջազգային մրցաշարերում) Հայաստանի մարզիկներից մեդալ նվաճելու լավ հնարավորություններ ունեն հիմնականում 77, 85 եւ 94 կգ քաշայինները:
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականից հանդես են գալիս երկու հայազգի ծանրորդներ' Սերգեյ Պետրոսյանը (69 կգ) եւ Դավիթ Բեջանյանը (105 կգ):