Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 21-ը Ապրիլի.Սերժ Սարգսյանն խոսում գործակալների կարեւորության մասին (տեսանյութ)

1993-ի ապրիլի 21-ին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության ժամանակ հանդիպեցին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Աբուլֆազ Էլչիբեյը։

«Եթե ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները առանձին կառույցների կարգավիճակ ստանան, իմ գործը կհեշտանա»,- 1998-ի այս օրը հայտարարում էր միացյալ ուժային կառույցի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Նա, ի դեպ, առանձնահատուկ հաճույքով էր խոսում գործակալների կարեւորության մասին՝ խորհուրդ տալով հիշել Ջեյմս Բոնդի դրական նշանակությունը։

1999-ի ապրիլի 21-ին սոցապնախարար Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ նախատեսվում է համարակալել Հայաստանի բնակչությանն ու եկամուտ ունեցող անձանց նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգ կիրառել։

 2000-ի այս օրը հայ ժողովուրդը վերջին հրաժեշտը տվեց մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանին։ Կյանքի վերջին տարիներին արվեստագետը Կասկադի որմնանկարներն էր քանդակում, սակայն, գործն ավարտին հասցնել չկարողացավ։

«Հոկտեմբերի 27-ի գործով նախաքննություն չի եղել»,- 2001-ի ապրիլի 21-ին բարձրաձայնեց Ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։

2001-ին Երեւանում անցկացվում էր non stop պարերի մրցույթ։ Հաղթողը, ով տասնյակ ժամերի մարաթոնի ընթացքում վերջինը կլքի պարահրապարակը, ստանալու էր մրցանակ՝ երաժշտական կենտրոնի տեսքով։

2008-ի այս օրը Սերժ Սարգսյանն ավարտեց կառավարության ձեւավորումը։ Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար նշանակվեց Արմեն Գեւորգյանը։ Կառավարության կազմում չընդգրկվեց Հովիկ Աբրահամյանը՝ նշանակվելով նախագահի աշխատակազմի ղեկավար։

2011-ի ապրիլի 21-ի Ռուսաստանի Դաշնության պետական Դուման, նախագահ Մեդվեդեւի առաջարկով, վավերացնում էր հայ-ռուսական պայմանագիրը, որով Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվում էր մինչեւ 2049 թվական։