Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ լինել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունենալու մասին (տեսանյութ)

Պաշտոնական

Եթե Սերժ Սարգսյանը մինչև հիմա ոչ մի հանցագործության մեջ չի մեղադրվում, այսինքն հանցագործ չէ՞։ Այդ դեպքում ինչի՞ համար և ո՞ւմ դեմ էր հեղափոխությունը։ Ֆեսյսբուքյան օգտատերերից  մեկի հարցն է ուղղված Նիկոլ Փաշինյանին, ինչին ի պատասխան վարչապետը նկատեց՝ սխալ է, որ մենք ասենք՝ ինչի՞ կոնկրետ այս մարդը բռնված չէ։

«Ես և որևե մեկը երբեք խնդիր չի դրել այսինչ անուն-ազգանունով մարդուն դատել, խնդիրը լինի Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը։ Հեղափոխության գլխավոր իմաստը այն է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, բայց առավել ևս պետական բարձրաստիճան պաշտոնյանների նկատմաբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմնավորումներ»։

Վարչապետը օգտատիրոջ հարցում ենթատեքստ նկատեց, թե նա Սերժ Սարգսյնաի հետ թաքուն պայմանավորվածություններ ունի և այդ պատճառով նրան ձեռք չի տալիս։ 

«Սիելի հայրենակիցներ ասում եմ, որ ես չեմ կարող այդպիսի խաղիկների մեջ լինել։ Ես հիմա չեմ կարող ասել Սերժ Սարգսյանը որևէ հանցագործության մեջ կմեղադրվի, չի մեղադրվի։ Ես ասել եմ՝ քննիչ, կամ դատախազ չեմ, բայց ես կարող եմ երաշխավորել՝ այն պահին, երբ որ մեղադրելու համար  բավարար հիմքեր լինեն դրա համար ոչ մի քաղաքական խոչընդոտ չի լինի»։

Վարչապետը վստահեցրեց՝ նման բան չի կարող լինել, եթե որևէ մեկի հետ կուլիսային պայմանավորվածություն ունենար ժողովրդի թիկունքում, ապա կնշանակեր, որ ոչ միայն հեղափոխությունն է անիմաստ, այլև իր ապրած ամբողջ կյանքը։

«Ես այդպիսի բաների չեմ գնա, նախ, որովհետև դրա կարիքը չունեմ և երկրորդն էլ, որովհետև դա սկզբունքորեն անհամատեղելի է ինձ հետ»,- ասաց վարչապետը։