Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Փաշինյանի առաջարկած թեկնածուն չի համապատասխանում օրենքի պահանջներին. Էդմոն Մարուքյան

Պարո՛ն Գեղամյան, դե Դուք գիտեք, որ ես երեկ դիմել եմ վարչապետին Ձեր թեկնածությունը ետ կանչելու համար՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ Ձեր ստաժը չի բավարարում.-  ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ Գևորգյանը այս ամենից հետո դիմել է վարչապետի աշխատակազմի քաղծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին պարզաբանության համար։   Նա ընդգծեց, որ Գարուշ Դավթյանը պարզաբանելու իրավունք չուներ։

 Պատգամավորը նաև միջոցների ձեռնարկման համար դիմեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ ասելով. «Չի կարող ՏՄՊՊ նախագահ ընտրվել օրենքին չհամապատասխանող անձը, կամ էլ օրենքը բերեք-փոխեք, ընտրեք»։

Ի պատասխան Գևորգյանն ասաց, որ կարող էր ծրագրի կառավարման գրասենյակ հանդիսացող իր պայամագիրը կցել ՝ ապացուցելով, որ ստորաբաժանման համակարգման ֆունկցիա իրականացնողի առումով բավարար աշխատանքային ստաժ ունի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց՝ ևս մեկ անգամ նշելով, որ Գևորգյանը չի համապատասխանում նախագահի պահանջներին, և պատրաստ է ցանկացած պատգամավորի հետ քննարկմամբ հիմնավորել։

Գեղամ Գևորգյանն իր հերթին հետաքրքրվեց, թե արդյո՞ք Մարուքյանն է այն անձը, ով կարող է մեկնաբանել ստաժի հարցը, և խնդրեց պատգամավորին ցույց տալ այն իրավական ակտը, որով ԾԻԳ ղեկավարը չի հանդիսանում ստորաբաժանման ղեկավարի ստաժ։

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը նախկինում զբաղեցրել է Գյուղնախարարի աթոռը։