«Թուրքիան գնալով ավելի է մխրճվում Ղարաբաղի պատերազմի մեջ». Արա Պապյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2007 թվականին ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար փաստաթուղթը վերանայման կարիք ունի: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հիշեցնում է՝ 2007 թվականից մինչ այսօր տեղի են ունեցել շատ կարևոր փոփխություններ:
Նրա խոսքով այս 12 տարիների ընթացքում նկատելի է դիմակայության էական աճ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, ինչը մեծ դերակատարում ունի մեր ազգային անվտագության ռազմավարության մեջ։ Բացի այդ պետք է հաշվի առնել նաեւ Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը, ու ակնհայտ է, որ Թուրքիան գնալով ավելի է մխրճվում Ղարաբաղյան պատերազմի մեջ:
«Նախ պետք է հասկանանաք ինչպիսի նոր մարտահրավերներ կան, ըստ որի կանխատեսում անենք: Չեմ կարծում, որ դրանք մեկ փաստաթղթով հնարավոր կլինի: Եվ որպեսզի փաստաթուղթը ձևական բնույթ չկրի, հարկավոր է մշակել ռազմավարության բաց մասեր, որում շարադրված կլինեն հիմնական սկզբուքնները», -նշեց Արա Պապյանը:
Ինչու է ԱԱԽ-ն նոր զբաղվում այս հարցով, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը դժվարանում է պատասխանել, քանի որ հեղափոխությունից անցել է արդեն 1 տարի, և դեռ մի քանի ամիս էլ կպահանջվի մշակելու համար:
« Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի համար կարևոր այս ռազմավարության մշակումը, երբ կավարտվի, և ինչ մարտահրավերներ են սպասվում, սակայն շատ կարևոր է , որ դրանք չլինեն անձնական կարծիքով պայմանավորված մարտահրավերներ, այլ հիմնված լինեն լուրջ մասնագիտական քննարկումների վրա»- ասաց նա:
Իսկ ահա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը փաստաթուղթը համեմատեց ազատ թեմայով շարադրության հետ, քանի փաստաթղթի 7 կետերում գործողությունները համակարգված չեն
Իսկ թե ինչ ձևաչափով պետք է կարգավորել և մշակել նոր ռազմավարությունը, բանախոսներն իրենց առաջարկները ներկայացրին:
Սուրեն Սարգսյանի համոզմամբ, դիվանագիտական համայնքի և արտգործնախարարության մասնակցությունն այս գործում շատ կարևոր է, որին ի հավելում Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց.
«Այս առումով մեր անելինքերը ավելի շատ պետք է կանխարգելիչ լինեն, ոչ թե ուղղված լինեն հետևանքներից առաջացած խնդիրների լուծմանը»: