Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ատոմ Ջանջուղազյանը բացատրում է՝ ինչու ԱԺ չի գնացել,երբ իր պաշտոնանկության հարցն էր քննարկվում (տեսանյութ)

Այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է,- Կառավարության նիստում  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հայտարարություններին  եւ  իր պաշտոնանկության պահանջին։

«Հարցի քվեարկության ժամանակ իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է որպես անհարգալից վերաբերմունք: Ուզում եմ հստակ լինի, որ կանոնակարգը որևէ մասնակցություն ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար, իմ ներկայությունը կլիներ նույնքան նշանակալի, որքան Ազգային ժողովի բոլոր հարցերի քննարկման ժամանակ, իմ ներկայությունը կարող է լինել՝ անկախ նրանից, թե ինչ մասնակցություն ունեմ ես՝ որպես կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը չհաստատեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը,որի առիթը դարձել էր հարցապնդման պատասխանը՝ ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երն են կրճատումների վերաբերյալ։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Ֆինանսների նախարարությունը հարցապնդմանը տվել է նույնաբովանդակ և կոնկրետություն չպարունակող պատասխաններ, ինչը վիրավորական և խորհրդարանական կառավարման հավակնող երկրի համար վատ տարբերակ է։

«Ուզում եմ, որ հստակ և մեկընդմիշտ այս հարցը որոշակիացվի՝ հարգանքը ինստիտուտի նկատմամբ չունի այլընտրանք թե՛ որպես միավոր ամբողջական Ազգային ժողով, թե՛ որպես խմբակցություն ու առանձին պատգամավոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ինստիտուտ են։

Կուզենայի վերահաստատել այն պատասխանները, որոնք ներկայացվել են ի պատասխան այդ հարցադրմանը»,- ասաց ֆինանսների նախարարը։