Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport bananc 15.04.
A A
Սպորտ

Արարատցիները փրկարար գոլը խփեցին հավելյալ ժամանակում

 

Ֆուտբոլի Հայաստանի բարձարգույն խմբում այսօր կայացած 27-րդ տուրի խաղում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները՝ «Արարատ-Արմենիան» ու «Բանանցը»:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումում գրանցվեց իսկական մարտական ոչ-ոքի: Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը: Այս հաշիվը պահպանվեց մինչեւ հիմնական ժամանակի ավարտը: Սակայն, մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին «Արարատ-Արմենիայի» բուլղարացի կիսապաշտպան Գեորգի Պաշովը անկյունային հարվածից հետո վերականգնեց հավասարությունը եւ իր թիմին փրկեց վերահաս պարտությունից՝ 1:1:

Այսպիսով,  «Բանանցին» չհաջողվեց հաղթել առաջատարին եւ վաստակած 42 միավորով մնաց 2-րդ տեղում: «Արարատ-Արմենիան» ունի 43 միավոր եւ եւս մեկ տուրով երկարացրեց իր առաջատարությունը: