Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՌՀ-ն չի դարձել իշխանական. Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Քաղաքական ուժերի պայքարի գլխավոր միջոցը զանգվածային լրատվության միջոցներն են: Լրատվամիջոցների կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ լսարանը պիտի իմանա, թե իրականում ում է պատկանում տվյալ լրատվամիջոցը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, այսօր լսարանը նույնպես շատ ուշադիր է, թե տվյալ նյութը, որ լրատվամիջոցն է տարածում: Այսինքն, քաղաքացիները հստակ գիտեն լրատվամիջոցների ուղղվածությունը որևէ քաղաքական ուժին: «Չեն ասում, թե թերթում գրված է, ասում են՝ այ այս թերթում է գրված: Շատ ճիշտ կլինի, որ լրատվամիջոցը, հայտնի իր իրական սեփականատիրոջ անունը»: Իսկ Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է, որ հեղափոխությունից հետո իշխանությունը չի փորձել որևէ լրատվամիջոց ձեռք բերել, ինչպես լինում է սովորաբար: Ավելին՝ Հանրային հեռուստառադիոընկերությունը չի դարձել իշխանական: