Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gevorgyan Gegham
A A
Տնտեսություն

Մթերման ոլորտում դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա. Գեղամ Գեւորգյան (տեսանյութ)

«Մթերման ոլորտում դեռեւս լուրջ անհանգստացնող բան չկա»,-կառավարության նիստից հետո ասաց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ արձագանքելով «Սպայկա» ընկերության հայտարարությանը, թե 80 համայնքներից մթերում չի անելու:

««Սպայկան» ՀՀ գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ իրավունք ունի եւ ազատ է մտնել, նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրած էր, որ մենք պետք է ստեղծենք առնվազն 4 նման լոգիստիկ մեծ կենտրոններ եւ առեւտրի բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե խաղացողներին, թե շուկաները, ինչը նմանատիպ դեպքերից մեզ կպահի: Մենակ «Սպայկան» չի, պատկերացնո՞ւմ եք, կարող են շուկաները փակվել, կարող են այլ հանգամանքներով ընկերությունները չուզեն աշխատել, չի կարող տնտեսությունը մեկ ընկերությունից կախված լինել:

Սպայկան իր հայտարարության մեջ ասում է, որ եթե ֆինանսական խնդիր լինի, իսկ այս պահին նման խնդիր չկա, մենք աշխատանքները շարունակում ենք եւ փորձում ենք հասկանալ: Առիթն օգտագործելով ասեմ, որ բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք տրամադրում՝ , բոլոր մթերողներին անխտիր, որպեսզի գնան պայմանագրեր կնքեն: Բայց հիմա էլ գյուղացիները, չգիտենք, ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ չեն կնքում»,-ասաց Գեւորգյանը:

Գյուղնախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաեւ գյուղմթերքի արտահանման տվյալները, նշելով, որ անցյալ տարվա համեմատ աճ է գրանցվել: «Կլորացված 21 տոկոսի մասին է խոսքը գնում, թարմ պտուղ-բանջարեղենի մասին է խոսքը գնում, դրա մեջ չի մտնում վերամշակվածը»,-ասաց Գեւորգյանը: