Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրանիկ Կարապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց դեպք է. մարզիչ (տեսանյութ)

Սպորտ
a1+shtanga sknadal

Տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում նշել է, որ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կշռման արարողությունը ձախողել է ջուր խմելու պատճառով:

«Կշռման արարողության ժամանակ կանգնեց կշեռքին, ասացին օկ է: Դուրս եկավ կշռման սրահից, ջուր խմեց եւ քաշն ավելացրեց: Կշռման սրահից հետ կանչեցին, մեկ անգամ էլ կշռվեց, քաշն արդեն 260 գրամով ավել էր, եւ մրցավարները թույլ չտվեցին մասնակցի: Ոչինչ անել չէինք կարող», - ասել է գլխավոր մարզիչը:

Կանանց ծանրամարտի Հայաստանի նախկին գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն այդ միջադեպն անսովոր է համարում:

«Մրցումներից երկու ժամ առաջ սկսվում է ծանրորդների կշռման արարողությունը: Հաճախ այնպես է ստացվում, որ հյուրանոցում տեղադրված կշեռքի ցուցանիշները չեն համընկնում բուն մրցումային կշեռքի ցուցանիշների հետ: Այդ դեպքում հաճախ մարզիկների մոտ ավելի քաշ է արձանագրվում: Մրցումների կազմակերպիչները մեկ ժամ ժամանակ են տրամադրում այդ բացթողումը վերացնելու համար: Իսկ պահանջը շատ խիստ է՝ մարզիկը անգամ 10 գրամ ավելի քաշ չպետք է ունենա:

Ինչ վերաբերում է Անդրանիկ Կարապետյանի հետ այսօր տեղի ունեցածին, ապա այն մի փոքր առտառոց դեպք է եւ ամեն ինչ պարզ կդառնա, երբ մերոնք կվերադառնան եւ լիարժեք բացատրություն կտան», - «Ա1+»-ին հայտնեց փորձառու մասնագետը: