Հիվանդները մնացել են առանց դեղի
Աջակցիր «Ա1+»-ինԱլավերդու բնակիչ 23-ամյա Մարտուն Տիտանյանն արդեն 20 տարի օգտվում է պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղորայքից:
Մարտունը մտնում է «ոչ շաքարային դիաբետիկ հիվանդ» կատեգորիայի մեջ: Սակայն արդեն 4 ամիս է, նա չի ստանում իրեն հասանելիք դեղորայքը եւ նրա առողջական վիճակը գնալով վատանում է;
Մինչեւ վերջերս դեղորայքը կենտրոնացված կարգով տրամադրվում էր պետության կողմից:
«Ադյուրետին» կոչվող դեղամիջոցը, ըստ մեր զրուցակցի, Երեւանի դեղատներում վաճառվում է մոտ 25.000 դրամով, սակայն այն գնելու հնարավորություն նրանց ընտանիքը չունի;
Ըստ Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկ Սերոբ Նազարեթյանի' Ալավերդում այս կատեգորիայի ընդամենը երեք հիվանդ է գրանցված, որոնց արդեն չորս ամիս տալիս են ՙսպասեք, մի օր կլինի՚ պատասխանը;
ՙԱլավերդու բժշկական կենտրոնին պետության կողմից դեղորայքի համար ամսական 700 հազար դրամ է տրամադրվում, փորձում ենք տեղավորվել այդքանի մեջ՚,- նշում է Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանը:
Վերջինս ավելացնում է նաեւ, որ անհրաժեշտ դեղորայքի տեսականու եւ քանակի ցուցակը կազմվում է' նախապես բժիշկների հետ խորհրդակցելուց հետո: Իսկ մասնավորապես ոչ շաքարային դիաբետով հիվանդների դեղորայքի լինել չլինելու հանգամանքը կախված է առողջապահության նախարարությունից:
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ