Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհը` աշխատատեղ (տեսանյութ)

Մարզեր

 

Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի մերձակա տարածքը Քարկոփ գյուղի շատ կանանց աշխատավայրն է։

 

Իրենց այգիների միրգն այստեղ են վաճառում։ Ովքեր էլ այգի չեն մշակում, հարեւանների ստացած բերքն են վերավաճառում։ Քարկոփեցիների ճանապարհամերձ շուկան բացվում է մայիսի կեսերից, երբ այգիներում հասունանում է ելակը, եւ գործում մինչեւ Նոր տարի։ Աշնանը մրգերի տեսականին ավելանում է, փող վաստակելու հնարավորությունը' նույնպես։

 

 Վիլմա Սարգսյանը մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան է։ Սակայն մասնագիտությամբ չի կարողանում աշխատել. գյուղի դպրոցը փոքր է, մանկավարժի կարիք չկա։

 

 Տիկին Վիլման դժգոհում է, որ իրենց գյուղում կանայք ոչ մի աշխատատեղ չունեն։ Ստիպված տան գործերը թողած' բոլորն առեւտրով են զբաղվում, այն դեպքում, երբ ստացված եկամտով չեն էլ կարողանում լիարժեք հոգալ ընտանքի կարիքները։ Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղը հողատարածքներ չունի, աշխատատատող արտադրամասերի բացակայության պատճառով բոլորն արևտրով են զբաղվում։ Ինչն ըստ քարկոփեցիների կայուն եկամուտ չի ապահովում։

 

 ՙԼինում է առավոտից իրիկուն նստում եմ ոչինչ չեմ վաճառում, իմ ջղայնությունից լաց եմ լինում ու տուն գնում՚,- սրտնեղում է տիկին Ֆլորան։ Հենց այդ պայմանների պատճառով է, որ երիտասարդները գյուղում չեն մնում։ Սոնա Պապինյանը իր մասնագիտությամբ չի կարողանում աշխատել։ Բուժքրոջ որակավորում ունի, բայց գյուղում բուժկետ չի գործում։ Նույնիսկ առաջին բուժօգնության համար քարկոփեցիները քաղաք են գնում։ 

 

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ