Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն ուզում հեռանալ Գյումրիից

Մարզեր

«Եթե այսօր Գյումրիում գործազուրկ ուսուցչի համար թափուր աշխատատեղ գտնելը ոչ միայն դժվար, այլեւ անհնար է համարվում, դա դեռ չի նշանակում, թե հանրապետության մեկ այլ մարզում մանկավարժի պահանջարկ չկա»,-ասում է Զբաղվածության պետական ծառայության գործակալության պետ Սոնա Հարությունյանը:

Գեղարքունիքի Սյունիքի, Լոռիի մարզերի հեռավոր գյուղերում մինչ օրս էլ դպրոցները համապատասխան մասնագետներով համալրելու խնդիրը դեռ լուծված չէ:

Դա էր պատճառը, որ դեռ 2003թ-ից սկսած տարբեր ծրագրերի շրջանակներում օպտիմալացման արդյունքում աշխատանք կորցրած մի շարք ուսուցիչներ գործուղվեցին այլ վայրերում աշխատելու:

Այժմ այլ բնակավայրում թափուր աշխատատեղ լինելու դեպքում կարող է գործուղվել  ցանկացած մասնագետ:

Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին եւ նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են իր եւ իր ընտանիքի անդամների, ինչպես նաեւ անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը, ընտանիքի անդամների օրապահիկը, մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսերը:

Սակայն, պարզվում է, ծրագրից օգտվողների թիվն այնքան էլ մեծ չէ:

 Նախորդ տարի Շիրակի մարզից այլ բնակավայր աշխատանքի է մեկնել 2 մանկավարժ, այս տարի եւս երկու ուսուցիչ էլ մեկնել են Սյունիքի հեռավոր գյուղեր:

Իսկ ահա բժիշկների դեպքում խնդիրն ավելի բարդ է, հեռավոր շատ վայրերում, ինչպես եւ Շիրակի մարզում զգացվում է լավ մասնագետների կարիք, սակայն բժշկի որակավորում ստացած եւ ոչ մի մասնագետ ցանկություն չի հայտնում մայրաքաղաքը թողնել ու աշխատանքի անցնել հարմարություններից զուրկ որեւէ գյուղում, անգամ հանրապետության երկրորդ քաղաք համարվող Գյումրիում:

 Գյումրիի «Ցայգ» ՀԸ