Գերադասում են ցորենից
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Ճոճկան գյուղում հացահատիկ արեւածաղկից կրկնակի քիչ են ցանել։ Վարդումյանների ընտանիքում արեւածաղկի բերքից գոհ են։ Ասում են, որ այդ ավելի շահավետ է, քանի որ ցորենի եւ գարու մեկ կգ-ը վաճառում են 130, իսկ արեւածաղկինը`500 դրամով:
Արեւածաղիկն արդեն մշակել են, մաքրել եւ սպասում են գնորդի։ Գնորդները գալիս են Երեւանից կամ Նոյեմբերյանից:
Բերքն իրացնելու կոնկրետ տեղ չկա: ՙԱսում են Երեւանում ուզողներ կան, չգիտեմ` կգան, չեն գա... Մեծ դաշտեր ունենք, կարան մի գործարան սարքեն, ձեթ արտադրեն, մեզ էլ օգուտ կլինի, իրենց էլ. մեր պահանջը դա է ՚,-իր եւ համագյուղացիների մտահոգություններն է հայտնում Սեդա Վարդումյանը։
Ընդհանուր առմամբ` այս տարի Ճոճկանում 150 տոննա արեւածաղկի սերմ են ստացել։ Ավելի բարձր բերքատվություն ապահովելուն խանգարում է ոռոգման ջրի պակասը: Ջուրը Դեբեդ գետից պոմպակայաններով մղվում է դաշտերը, բայց այն չի բավականացնում բոլորի այգիներն ու ցանքատարածությունները ոռոգելուն, քանի որ ոռոգման ջրի ներքին ցանցը քայքայված է:Այն նորոգելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ:
Ոռոգման ջրի պակասը եւ գարնանն արձանագրված ցրտահարությունն գյուղացիներին մեծ վնաս է հասցրել:
Ադամ Վարդումյանը տխուր հաշվարկներ է անում:
ՙԵս իմ դեղձի այգիներից միշտ 5 տոննա դեղձ եմ քաղել, բայց էս տարի 300 կգ էլ չեմ քաղել ՚,-ասում է նա։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ