Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրի կռիվ

Մարզեր

    Շիրակի մարզի Երազգավորս գյուղում կռիվ էր ընկել: Բնակիչներն ասում էին, թե բոլորը չէ, որ օգտվում են նորմալ ջրամատակարարումից, իսկ ջրամատակարար կազմակերպության պատասխատանուներն էլ պնդել են, թե մեղավորը հենց բնակիչներն են:

  Ջրմուղցիները պնդում էին, թե այսպես կոչված ձախ ջրանցումներ կան գյուղում, որոնք հիմնականում թաքցնում են ջրհորներում: Այդ գծերով ջուրը լցվում է հորերը, իսկ կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական-քարտուղար Ստեփան Պետրոսյանի խոսքերով, անգամ անխնա կերպով հոսում է նույնիսկ կոյուղի:

  Բնակիչները միաբերան հավաստում էին, թե գետնի մակերեւույթից ցածր մակարդակի վրա ջրագծեր ունենալը պայմանավորված է մատակարարման ցածր ճնշմամբ: Նույնիսկ համոզում էին, թե պոմպն ավելի ծախսատար է, քան հենց ջրի վարձը:

 Հակառակ կարծիքին էր  ՙՇիրակ Ջրմուղ - կոյուղի՚  ՓԲԸ  տնօրենի օգնական  Ստեփան Պետրոսյանը: Նա հաստատ համոզված էր, որ ջրհորներում զանգվածաբար հասցված ջրագծերը կողմնակի աչքից հեռու ջրագիծ ունենալն է:

  Պարոն Պետրոսյանի  կարծիքով  դրա դեմ պայքարի հիմնական տարբերակը ապօրինի ջրագծերի անջատումներն են: Խախտումներն արձանագրված են, ու անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ են կիրառվելու:

  Ջրաչափերի բացակայության պարագայում ըստ տեխնիկական չափանիշների, օրինական է համարվում միայն բնակելի հատվածին ջուր մատակարարող գիծը: Իսկ ջրաչափերի տեղադրման գործընթացում եթե բաժանորդը դժվարություններ ունենա արժեքի վճարման հարցում, ապա կկազմվի համապատասխան ժամանակացույց՝ 6-ից 12 ամիս տեւողությամբ: Այս միջոցառումների իրականացման վերջնական նպատակը, Ստեփան Պետրոսյանի խոսքերով, բաժանորդին հետզհետե շուրջօրյա ջրամատակարարում ապահովելն է:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ