Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղում «գյուղատնեսություն» չկա

Մարզեր

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում ավարտվեց ՙԹումանյանական հեքիաթի օր՚ 5-օրյա  փառատոնը: Դրան մասնակցում էին թատերախմբեր ոչ միայն Հայաստանից եւ Արցախից , այլեւ Լիտվայից,Սլովենիայից, Հունգարիայից եւ Վրաստանից։

Տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը նշում է, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի փառատոնին մասնակցեցին տիկնիկային արվեստի բնագավառի աշխարհահռչակ վարպետներ, որոնց փորձը եւ վարպետությունը ուսանելի կլինեն  հատկապես երիտասարդ թատրոնների համար։ Փառատոնն ամփոփեցին Վրաստանի ՙԴավթյանների տուն՚  եւ Շուշիի՝ Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոնների դերասանները։

Դերասաններն այս օրերին ապրել են դսեղեցիների տներում ։ Դսեղեցի Ժորա Անտոնյանը նշում է, որ Լոռու մարզի մնացած գյուղերի համեմատ' իրենք առավելություն ունեն։ Իրենց Մեծ համագյուղացու անվան շնորհիվ վերանորոգվել են ճանապարհները եւ  գյուղի ակումբը: Բայց միայն այդքանով դսեղեցիների  սոցիալական խնդիրները չեն լուծվել։

ՙՃանապարհները սարքեցին,ակումբը սարքեցին, սակայն մի բան չկա. գյուղատնտեսություն։ Մեր գյուղի 80 հա վարելահողերը դատարկ են։ Ոչ ցանում են, ոչ հնձում. մեխանիզացիա չկա։ Մեկը մի կով է պահում, մեկը՝ մի խոզ, մեկ էլ դրսից ուղարկվող փողերին են սպասում՚,- գյուղացու վիճակը ներկայացրեց նա։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ