Անձրեւը փրկեց խաչքարը
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Ահնիձոր գյուղում խաչքար է գտնվել:
Հունձ անող գյուղացիներն խաչքարը դեռ հունիսի սկզբին էին նկատել. միայն թե այն ժամանակ մի ծայրն էր երևում: Համայնքի ղեկավար Մերուժան Ղազարյանի ասելով'դեռ այն ժամանակ ինքն ու համագյուղացիները փորձել են խաչքարն իրենց ուժերով հանել, բայց այնքան խորն է եղել,որ վախենալով վնասել, թողել են:
ՙՎերջին ամիսների հորդ անձրեւները վրայի հողը քշել, տարել էին, կարկուտն էլ խաչքարն էր կոտրել մաս-մաս արել, հանեցինք, ջարդված մասերը կպցրեցինք իրար ու դրեցինք մոտ հանդամասում' Ժանգառլու է կոչվում՚- պատմում է Մերուժան Ղազարյանը:
Գյուղացիները պատմում են, որ շուրջ 300 տարի առաջ այդ տարածքում հույներ են ապրել, որոնք ժանտախտից մահացել են. այդտեղից է գալիս հանադամասի անունը: Նրանք կարծում են թե խաչքարն ընկել է հենց այդ ժամանակ ու ժամանակի ընթացքում հողով է ծածկվել:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանն ասում է, թե գյուղացիների կողմից իրենց ուժերով խաչքարը հանելը սխալ էր, այն կարող էր վնասվել, իսկ յուրաքանչյուր խաչքար յուրօրինակ արժեք է:
Իսկ Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում նույնիսկ զարմացան: Ըստ տնօրեն Նարինե Առաքելյանի իրենք իրավունք ունեն գնալ, երբ մարզպետարանից համապատասխան գրություն կստացվի:
Համակնքապետը խաչքարի մասին տեղեկացրել է Հուշարձանների պահպանման գործակալություն:
Վերջիններս գյուղ այցելելով' արձանագրել են 7 հուշարձանատեղի, որից մեկը Ժանգառլու համդամասի խաչքարախումբն է:
Նելլի Դավթյան