Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնաց մեկ քայլ

Սպորտ

Շախմատի կանանց աշխարհի թիմային 2-րդ առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Չինաստանի 2-րդ թիմին եւ 10 միավորով այժմ Ուկրաինայի, Ռուսաստանի, Լեհաստանի ընտրանիների հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Սակայն ընդհանուր առմամբ վաստակած միավորներով (17) մեր թիմը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի 1-ին թիմը' 11 միավորով

Վերջին, 9-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցելու է Ուկրաինայի ընտրանու հետ: Այս հանդիպման ելքը վճռորոշ կլինի մրցանակային տեղերի որոշման հարցում:

Համեմատաբար թույլ մրցակից է բաժին հասել Ռուսաստանի ընտրանուն, որը վերջին տուրում ուժերը կչափի Չինաստանի 2-րդ հավաքականի հետ, իսկ ահա լեհուհիները կհանդիպեն Վրաստանի ազգային թիմի հետ: