Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղափոխություն

Մարզեր

Ալավերդու բժշկական կենտրոնի ստացիոնար մասը Սայաթ-Նովա 20 հասցեից տեղափոխվել է Շահումյան թաղամաս' մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մասնաշենք:

Տեղափոխությունը կատարվել է մասնաշենքի   հիմնանորոգման  պատճառով; Նախագծային աշխատանքների համար շուրջ  2 տարի է պահանջվել:  Սեպտեմբերի մեկից սկսվել են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացնում է ՙԿԱՆԱԿԱ՚ ՓԲԸ շինարարական կազմակերպությունը: Նախագծով կառուցվելու է ստացիոնար մասի տանիքը,  ձեւփոխվելու են լուսամուտները:

 ՙԲոլոր բաժանմունքները  պետք է վերանորոգվեն եվրոպական չափանիշներին համապատասխան' պահպանելով սանիտարական նորմերը՚,- նշում է շինարարական կազմակերպության աշխղեկ Գագիկ Ղուկասյանը:

Ծրագիրն իրականացվում է Սոցներդրումներով գոյացող ֆինանսների հաշվին: Աշխատանքների առաջին փուլի համար մոտ 107 մլն դրամ է նախատեսված:

Ըստ  Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի' նախատեսվում է նաեւ երկրորդ փուլ, որի համար անհրաժեշտ է  65-75մլն դրամ; Երկրորդ փուլի նախագիծը  հաստատվելու դեպքում հիմնանորոգումից հետո հնարավոր կլինի ծննդատունը եւս տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոնի շենք: 

Մասնաշենքի վերակառուցման առաջին փուլը ծրագրված է ավարտել 210 օրում, սակայն ՙԿԱՆԱԿԱ՚ շինարարական կազմակերպության տնօրենը  հնարավոր է համարում դա անել մինչեւ տարեվերջ:

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ