Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պառկել են գետնին, որ փրկեն

Մարզեր

Դժվար է պատկերացնել, որ Սանկտ Պետերբուրգի  փողոցի թիվ 5-3-1-10 տնակի բնակիչ, 12-ամյա  Նարեկ Լոռյանը շուրջ 45 րոպե անցկացրել է դիտահորում, սառը ջրի մեջ, մինչ փրկարարները կհասնեին օգնության:

Այսօր էլ նա լավ է հիշում է հուլիսի 28-ը, երբ փորձելով անցնել փողոցը, հայտնվել էր  դիտահորում, այնտեղից էլ ջրի հոսքը նրան տարել էր հարևան դիտահորը:

Նարեկի խոսքով՝ ջրի շերտն այնքան բարձր էր եղել, որ հնարավոր չի եղել  նկատել բաց դիտահորը: Անգամ գտնվելով ջրում, նա չի կորցրել փրկության հույսը:

Արտակարգ պատահարի ականատես Ռաֆիկ Պոստոլակյանը հիշում է, որ  բավական լուրջ այդ պահին, երբ անգամ կասկածում էին, որ տղան ողջ է, փրկարարների և թաղամասի բնակիչների հետ կայացվեց որոշում՝ փողոցի լայնությամբ պառկելու և դրանով իսկ ջրի հոսքը նվազեցնելու վերաբերյալ:

Լոռու մարզային փրկարարական ծառայության աշխատակիցների հերոսական պահվածքը հպարտանալու ևս մեկ առիթ է, ուրախությամբ նշում է ծառայության պետ, փրկարար ծառայության գնդապետ Հրաչ Անտոնյանը, մաղթելով գործընկերներին անվտանգ ծառայություն:

Մասնագիտական տոնը լոռեցի  200-ից ավելի փրկարարները դիմավորում են լիովին պատրաստ՝ ծառայական պարտականությունների կատարման հարցում, միայն թե տեխնիկական միջոցներով վերազինման անհրաժեշտություն է նկատվում: