Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխհատուցում չկա (տեսանյութ)

Մարզեր

Կապան- Մեղրի այլընտրանքային ճանապարհի կառուցումը թանկ է նստել Ծավի, Շիկահողի, Ճակատենի, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի բնակիչների վրա:

Գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող նրանց հողերը օտարվել են` շինարարություն իրականացնելու նպատակով նպատակով, սակայն 2008 թվականից խոստացված փոխհատուցումն առ այսօր չեն ստացել: 21 հոգուց ընդհամենը մի քանիսն են ստացել հասանելիք գումարը:

Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի բնակչուհի Ռոզա Համբարձումյանը հոգնել է ամեն անգամ մարզպետարան գնալուց, քանի որ մարզպետարանում հստակ պատասխան չեն տալիս:

Տիկին Ռոզան տան հողատարածքի սեփականաշնորհման վրա մեծ գումարներ է ծախսել եւ ստանալիք 600.000 դրամով պարտքերն է մարելու:

Ալեքսանդր պապի պտղատու ծառերի մի մասն էլ,ճանապարհի կառուցման համար ոչնչացվել է: Բայց նա եւս փոխհատուցում չի ստացել:

Ի դեպ, ճանապարհի կառուցումը այլ հոգսեր էլ է պատճառել բնակիչներին: Նրանք բողոքում են, որ նորակառույց ճանապարհով մեքենաները արագ են վարում, ինչի արդյունքում գիշերները հաճախ աղմուկից արթնանում են:

Կապան, "Սոսի" ՀԸ