6 առաջին դասարանցի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին6 առաջին դասարանցի է այս տարի ընդունվել Ալավերդու թիվ 10 դպրոց: Այս թիվը վերջին տարիներին չի փոփոխվում եւ համարյա նույնն է: Դպրոցն ընդհանուր առմամբ ունի 59 աշակերտ:
Առաջին դասարանցիների դասվար Գոհար Դավթյանը ասում է, որ այդպես երեխաների հետ ավելի շատ են կարողանում անհատական աշխատանք կազմակերպել: Սակայն աշակերտների քիչ լինելը ունի նաեւ իր բացասական կողմերը: Ըստ դասվարի'դասարանում գոնե 30 հոգի պետք է լինի, որ դասարանը լիարժեք լինի, մրցակցություն լինի:
Աշակերտների քիչ թիվը ազդում է նաեւ դպրոցի վարչական աշխատանքների վրա:
Քանի որ հիմա աշակերտների թվով է կատարվում ֆինանսավորումը, այն լրացուցիչ միջոցներ չի թողնում դպրոցի կարիքները հոգալու համար: Դպրոցի տնօրեն Սեդա Նալբանդյանի խոսքերով' իրենք չեն կարող այդ գումարը ծախսել դպրոցի վերանորոգման կամ այլ աշխատանքների վրա, քանի որ չեն կարողանա ուսուցիչներին բավարարել աշխատավարձով:
«Մենք վերանորոգման, շատ աշխատանքների կարիք ունենք, բայց չենք կարողանում սկսել աշխատանքը»,- եզրափակում է ընդհամենը 59 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Սեդա Նալբանդյանը:
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ