500.000 դրամ՝ 260 դրամով
Աջակցիր «Ա1+»-ին260 դրամով շոկոլադեղեն գնելը վանաձորաբնակ Սիմոնյաններին բերել է կես մլն դրամի շահում:
Մինչ այս, նման խոշոր շահումներ Վանաձորում չէին արձանագրվել:
Հուլիսի 31-ին նրանց ընտանիքը հաջողակ ՀԴՄ կտրոնով մասնակցել է հեռուստատեսային վիճակահանությանը և ունեցել համընկնում՝ ՀԴՄ կտրոնի դարձերեսին նշված թվերի հետ:
Մինչ բաղձալի կես միլիոնի տրամադրումը, սակայն, ՀԴՄ կտրոնն ուղարկվել է փորձաքննության՝ հավաստիանալու արդյոք դարձերեսին նշված թվերը իրականում համընկնում են հեռուստատեսային վիճակահանության ընթացքում հրապարակված թվերի հետ:
Երջանիկ ընտանիքին Վանաձորի ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկում օրերս տրամադրվել է սպասված կես մլն-ը:
Ընտանիքի մայրը՝ Կարինե Սիմոնյանը, որ մինչև վերջին պահը չէր հավատում շահումին, խորհուրդ տվեց անպայմանորեն գնումների դիմաց պահանջել ՀԴՄ կտրոնները և մասնակցել վիճակահանությանը, միգուցե մի օր էլ մեկ ուրիշին բախտը կժպտա: