Ծառերը ծաղկում են նաեւ աշնա՞նը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին3 տարի առաջ Սիսիանի շրջանի Վաղատին գյուղում բնակվող Տիգրան Մանուչարյանը, որոշեց հիմնել սեփական պտղատու այգին: Տանը հարակից' թեքության վրա գտնվող մի քանի հետկար քարքարոտ տարածքում տնկեց 300 ամենատարբեր տնկիներ' խնձորենի, տանձենի, դեղձենի, ծիրանենի, բալենի, կեռասենի, սալորենի եւ այլն:
Աշնանն ընդառաջ Տիգրանն այգու խոտը հավաքելիս նկատել է' ՙԲանան՚ տեսակի խնձորի ծառը, որի վրա առողջ ու առատ բերք կա, կրկին ծաղկել է: ՙԵս նման բան ոչ լսել, ոչ էլ տեսել եմ, որ խնձորը տարվա էս ժամանակ ծաղկի, ինքն էլ ոչ մի հատ, տեսեք ինչքան ծաղիկ կա վրան, ում էլ ասում եմ էդ մասին չեն հավատում: Ծաղիկներ կան հիմնականում, տարվա երկրորդ աճ տված շիվերի վրա: Այս տարին էլ շոգ չի եղել, որ ասեմ դա է ծաղկման պատճառը՚,-աում է նա:
Վաղատինաբնակ Ժորա Համբարձումյանը, երկար տարիներ է, ինչ այգեգործությամբ է զբաղվում, նման փաստի ականտես չի եղել: Նա երիտասարադ այգեգործին խորհուրդ է տալիս ցրտերն ընկնելուն պես ծառը փաթաթել' հնարավոր ցրտահարությունից խուսափելու համար: ՙԻմ կարծիքով գարնան սկզբին երբ ծառը պիտի ծաղկեր նպաստավոր պայմաններ չեն եղել, տնկին ճնշված է մնացել ու որոշ բողբոջներ ավելի ուշ են սկսել արթնանալ: Այդ ծառը աշնանը հարակվոր է լավ փաթաթել, հակառակ դեպքում կցրտահարվի, քանի որ այդ ծառի մոտ հյութաշարժությունը ավելի ուշ է սկսվել, եւ ցրտներն ընկնելուն պես կսառչի, դառնալով ցրտահարության պատճառ՚,- նշում է Ժ. Համբարձումյանը:
Ըստ Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի, գյուղատնտեսության գծով խորհրդատու Թելման Ղեւոնդյանի' ծառերի այս ժամանակահատվածում ծաղկելը պայմանավորված է տնկիների խնամքով, թե երբ է կատարվել էտը, ինչ խորությամբ: ՙԾառերի գարնանային էտը մեզ մոտ սկսվում է ապրիլի 5-ից: Ուշ էտելու դեպքում պտղատու ծառատեսակները դժվար են դիֆերենցիայի ենթարկվում, իսկ դա ֆիզոլոգիական բարդ պրոցես է: Երբ որ ծառը ժամանակին չի էտվում միեւնույն է նրա գեներատիվ կորիզը արդեն ձեւավորված է եւ տալիս է լրացուցիչ ճյուղավորումներ: Վեգետացիայի ընթացքում ծառի մոտ ի հայտ է գալիս լրացուցիչ ծաղկափթթություն, դա է միակ գաղտիքը՚,- պարզաբանում է Թ. Դեւոնդյանը:
35-ամյա այգեգործը ոգեւորված է բնության այս եթեւույթով եւ այդ մասին պատմում է բոլորին: Տարվա այս եղանակին ծառի ծաղկելը ըստ Տիգրան Մանուչարյանի ինչ-որ լավ բանի նախանշան է:
Սիսակ հ/ը